Տարածել ԿԳՄՍ խոսնակը մեկնաբանում է՝ դպրոցներում արձակուրդը կերկարաձգվի թե՞ ոչ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության հունվարի 5-ի նիստում հայտնեց, որ Հայաստանում գրիպի նոր տեսակով հոսպիտալացվել է 595 քաղաքացի, 95%-ը՝ մինչև 18 տարեկան։
«Գիտենք, որ գրիպը հիմնականում շրջանառվում է երեխաների շրջանում, և փոխանցողները նրանք են։ Վերջին 10 օրվա ընթացքում վիճակը բավական կայունացել է, դա պայմանավորված է նաև ուսումնական արձակուրդներով։

Եվ հույս ունենք, որ այս կայունացման արդյունքում նաև որոշակի նվազման տեմպ կգրանցնեք»,

— ընդգծեց նախարարը։

Նշենք, որ, ըստ ԿԳՄՍՆ որոշման, 3-12-րդ դասարաններում սովորողների դասերը կվերսկսվեն հունվարի 10-ից, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդը կտևի մինչև հունվարի 23-ը ներառյալ։

Factor.am-ը ԿԳՄՍՆ խոսնակ Գեղամ Մելիքբեկյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով սուր շնչառական վարակների տարածումը հենց դպրոցականների շրջանում՝ հնարավո՞ր է արձակուրդները երկարաձգվեն:

«Դեռևս նոր որոշում չկա, ինչպես ուսումնական պլանը հաստատված է, այդպես է լինելու»,- ասաց ԿԳՄՍՆ մամուլի քարտուղարը։

Հավելենք նաև, որ, ըստ Ավանեսյանի, գրիպի դեմ պատվաստումը արդյունավետ է, որի արդյունքում հնարավոր է խուսափել հիվանդանալուց և ծանր ընթացքից։ Նախարարի խոսքով՝ սուր շնչառական վարակի դեմ պատվաստումը չի կարող խոչընդոտել կորոնավիրուսի դեմ պատվաստումներին։

Оставьте комментарий