Մեր վարչապետը շատ լավ գիտի իր անելիքը. Սա ո’չ թե ներքաղաքական խաղ է, այլ… Արսեն Ավագյան

Մեր վարչապետը շատ լավ գիտի իր անելիքը. Սա ո’չ թե ներքաղաքական խաղ է, այլ… Արսեն Ավագյան

Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան էջում գրել է…

Հիմա էլ ազգովի դարձել ենք Ղազախագետ))


Իմիջիայլոց, ովքեր պնդում են որ 2018թ-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու Ղազախստանում այսօր տեղի ունեցողը նույնն է կսխալվեն։

2018-ին РПГ-7, АК-74, АКМ, ПК, РПК… զենքերից Երևանում և մյուս քաղաքներում սպանդ իրականացնելով, վառելով շենքեր չենք գրավել։Այնպես չէ, որ 2018-ին մեզ վրա լուսաձայնային նռնակներ չեն նետել, արցունքաբեր գազ չեն կիրառել, չերյոմուխա չեն կրակել։

Պարզապես մենք խաղաղ էինք և ո’չ մեկին և ո’չ մի արտաքին ուժերի հնարավորություն չտվեցինք Հայաստանը դարձնեն Սիրիա։Մեր վարչապետը շատ լավ գիտի իր անելիքը։Սա ո’չ թե ներքաղաքական խաղ է, այլ գլոբալ քաղաքական խաղ է։

Հայաստանը կրկին փայլում է իր արագ կողմնորոշվելով և միջազգային հարթակներում հերթական անգամ ապացուցում է, թե որքան վստահելի գործընկեր է միջազգային հարաբերություններում։

Ցանկություններով, զգացմունքներով, էմոցիաներով քաղաքականություն չեն վարում։Ամեն ինչ հստակ է և ճիշտ։

Հայաստանը որպես ՀԱՊԿ նախագահող երկիր շախ և մատ արեց ՀԱՊԿ-ին։

Գրառումը ստորեւ՝

Оставьте комментарий