Հայաստանը Ադրբեջանին պարտավորեցնում է գերիների հարցում մտնել կառուցողական դաշտ

Հայաստանը ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանին է փոխանցել օրեր առաջ գերեվարած երկու զինվորականների։ Գերիներին խոշտանգելու, ինքնադատաստանի ենթարկելու կոչեր անող քաղաքացիները չպետք է մոռանան Բաքվում պահվող հայ ռազմագերիների առկայության մասին։

Գերիների հարցում Ադրբեջանի որդեգրած մոտեցումների կրկնօրինակումը, ոչ միայն չի նպաստելու մեր հայրենակիցների վերադարձին, այլև մեծ է հավանականությունը, որ դրանով ավելացնելու է Բաքվի բանտերում հայ գերիների քանակը, Ադրբեջանին դրդելով նոր սադրանքների գնալ։ Առանց որևէ շահարկումների, գերիներին վերադարձնելով, Հայաստանը Ադրբեջանին պարտավորեցնում է գերիների հարցում մտնել կառուցողական դաշտ։ Մեկ տարի առաջ պայմանավորված «բոլորը-բոլորի» դիմաց փոխանակման սկզբունքը պետք է դառնա դոմինանտ։

Ամենևին տրամաբանված չեն նաև այն պնդումները, թե հայկական կողմը վերադարձրել է երկու գերիներին՝ նրանց դիմաց ոչինչ չստանալով։ Նախ վերջին մեկ ամսում վերադարձվել են 22 հայ ռազմագերիներ, և երկրորդ՝ Հայաստանը իր մոտ պահվող բոլոր գերիներին վերադարձնելով նախադեպ է ստեղծում, որ մոլորված զինծառայողներին օրեր անց փոխանցելը ոչ միայն տրամաբանված այլև ռացիոնալ քայլ է։ Մոլորվելու պատճառով հակառակորդի տարածք անցելու դեպքերի կրկնվելու հավանականությունը միշտ էլ առկա և այդ խնդրի լուծումը միանշանակ օպերատիվ կարգով և առանց պայմանների վերադարձն է։

Оставьте комментарий