Միջանցք չի լինելու, հարցը վերջնականապես փակված է. եռակողմ հանդիպման արդյունքները

Եռակողմ հանդիպման արդյունքում ամրագրվեց, որ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պետք է ապաշրջափակվեն տարածաշրջանի ճանապարհները, ինչպես և նշված նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:

Ընդ որում խոսքը վերաբերվում է ինչպես ավտոճանապարհներն, այնպես էլ երկաթուղային ճանապարհներին: Ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին իրականացնել դելիմիտացիա և դեմարկացիա: Համաձայնություն է ձեռք բերվել նաև հումանիտար հսմագործակցության շուրջ:


Փաստացի, եռակողմ հանդիպման արդյունքում այսպես կոչված միջանցքի հարցը վերջնականապես փակված է, իսկ դրա շուրջ քննարկումներն այսուհետև ավելի քան անլուրջ են:

Կլինի ճանապարհների ապաշրջափակում, կտեղադրվեն սահմանակատեր` միաժամանակ հարգելով այն երկրների սուվերենությունը, որի տարածքով դրանք անցնում:

հղումը՝

Оставьте комментарий