Թուրքիшն 5 պահանջ է դրել Հшյաստանի առջև Վերջ

Թուրքիան Մոսկվայի միջոցով փաստացի արդեն տեղեկացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների նախապայմանները՝ ըստ

էության մերժելով Փաշինյանի կառավարության առանց նախապայմանների բանակցությունների առաջարկը։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։ «Թուրքիան պահանջում է՝

1․ ճանաչել Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականությունը և սահմանները,

2․ հրաժարվել Թուրքիայի արևելյան նահանգների նկատմամբ տարածքային պահանջներից,

3․ պետական օրակարգից դուրս թողնել հայկական Սփյուռքի կողմից ձևակերպված Հայ դատի և Ցեղասպանության ճանաչման, արդար փոխհատուցման պահանջատիրությունը,

4․ դադարեցնել հակաթուրքական քարոզչությունը,

5․ ՀՀ զինանշանի վրայից հեռացնել Աղրիդաղի/Արարատի պատկերը։

Խոստովանեմ, որ թուրքական վերանշյալ պահանջները բնական եմ համարում ռուսական միջնորդությամբ թուրքերից առանց նախապայմանների բանակցություններ խնդրող երկրի հետ»,-գրել է նա։

Оставьте комментарий