Կորոնավիրուսից մաhացել է Էրդողանի ․․․

Մաhացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Գյուլդալ Աքշիթը։ Այս մասին CNN Türk-ին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Սոյլուն ասել է, որ 61-ամյա Աքշիթը վարակվել է կորոնավիրուսով և հոսպիտալացվել։ «Այսօր նա հիվանդանոցում մաhացել է»,- ասել է նախարարը։

Նշվում է, որ Աքշիթը եղել է իշխող «Արդարություն և զրագացում» կուսակցության հիմնադիրներից մեկը։

Նա նախկինում զբաղեցրել է նաև զբոսաշրջության նախարարի պաշտոնը։

Оставьте комментарий