ՊՆ-ն քիչ առшջ հայտшրարություն է տարածել, նախարարը հրաման է ստորшգրել

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2021թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը, հայտնում են նախարարությունից։
Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում, հասցեն` ք. Երևան, Բաբայան 6:

Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 10:00-ին, հետագա նիստերըուրբաթ օրերին նույն ժամին:

Դիմում-բողոքները կարելի է ներկայացնել բոլոր աշխատանքային օրերինայցելելով Հասարակական խորհուրդ, կամ ուղարկել փոստով Երևան, Բաբայան 6, Հասարակական խորհուրդ հասցեանշումով:

Դիմում-բողոքը պետք է հասցեագրել հանձնաժողովի նախագահիննշելով դիմողի անունը և ազգանունը, հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար (ներ) հետադարձ կապի համար:

Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն):

Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող միայն մեկ անձ:

Տեղեկությունների և պարզաբանումների համար զանգահարել /010/ 200 307 հեռախոսահամարով:

Оставьте комментарий