Ընդամենը մի բան եմ խնդրում ես… Սոս Ջանիբեկյանը հերթական ՀԶՈՐ կոչով դիմել է Համայն հայությանը. ՏԱՐԱԾԵԼ

Սիրված Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Ես գեթ մի բան եմ խնդրում իմ Հայ ազգին: Չմոռանալ ու միշտ պահել էն գաղափարը, որ ներկայիս իշխանությունը կառավարում է ու

փորձում է վերականգնել մի երկիր, որտեղ ցանկացած բորդյուրից մինչ երկաթգիծ վաճառված է, շատ կառույցներ գրավ դնելով` քսան տարի հետոյի փողերը վերցրած լափած է, բազում պայմանագրեր արդեն վաղուց կնքվել են, արտաքին շատ պարտքերը

կուտակված են: Իմ անձնական խնդրանքն է հայ ազգին` չմոռանալ այդ ամենը, միմիայն աջակից լինել, համբերատար լինել, սադրանքների, կեղծ լուրերի, սուտ ազդեցությունների չտրվել ու վերջապես մեր երազած երկրի կառուցման մի մասնիկը լինել»: Հիշեցնենք, որ հայտնի դերասան Սոս Ջանիբեկյանն

առաջիններից էր, որը ժողովրդական շարժման պահին բարձրացավ բեմ և այդ բեմից շարժմանը միանալու կոչ արեց, ոգևորեց հայ ազգին: Նա կարծում է, որ քսան տարուց ավել մշուշային տարածության մեջ նոր բաներ կառուցելու համար անհրաժեշտ է կարողանալ այդ ստեղծված մշուշը մաքրել: Այսօր այդ շրջանն է:

Оставьте комментарий