Արջը պատահաբար պոկել է շեյխի Lamborghini-ի դուռը

Դուբայի սուպերքարերի ներդրող և հավաքորդ Հումայդ Աբդուլա Ալբուկաիշի արջը պոկել է նրա Lamborghini-ի դուռը։ Զավեշտալի միջադեպի տեսանյութը հայտնվել է Instagram-ում։

Հոլովակում Ալբուկաիշը նստած է մոտ 274 հազար դոլար արժողությամբ նարնջագույն Lamborghini Huracan Performance-ում և բաց պատուհանից կենդանուն խնձոր է ուղղում։


Արջը մեքենային է մոտենում և փորձում է ներս մտնել, բայց կենդանու քաշի տակ դուռը պոկվում է։

Оставьте комментарий