Սպանե՛ք ձեզ, տղանե՛ր, պայթեցրե՛ք ձեզ, ինքնասպան եղե՛ք, այդպես դուք հրաշալի եք նայվում

ՀԱՅ Սպանե՛ք ձեզ, տղանե՛ր, պայթեցրե՛ք ձեզ, ինքնասպան եղե՛ք, այդպես դուք հրաշալի եք նայվում ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ LUSINE HOVHANNISYAN 18 Նոյեմբեր, 2021 11:11 ՄԵԿՆԱԲԱՆԵԼՍյունիք, զինվորԼուսինե ՀովհաննիսյանСкажи своему, чтоб убрал камеру. Мы здесь не скот.Այս նախադասությունը իրավիճակի համար ուղղակի անհամատեղելի հատու, դեմ առ դեմ արտասանեց Սյունիքի պատերազմական գործողություններին նախորդած օրը գերեվարվող հայ զինվորը՝ ադրբեջանցի զինվորականին ուղղելով իր խոսքը ու նայելով ուղիղ երեսին։«Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ հետաքննենք։ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Գուցե այստեղ ընդհանրապես սխալ ենք վարվել, նաև՝ էմոցիոնալ ֆոնի վրա։ Պետք է քննվի՝ ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում»,- ասում է Փաշինյանը ԱԺ -կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Մեզնից ոմանք լռել են ամոթից, որովհետև կա մարդու պատասխանատավության բեռ։ Որովհետև, ի վերջո, մեր համառ ջանքերով էլ էր, որ բոլոր ոլորտներում պարտվելու համար եկած մարդկանց խումբը դարձավ երկրի իշխանություն։ Եվ ի տարբերություն շատերի, քչերը հիմնականում լռում են։ Այն դեպքում, երբ նոյեմբերի տասի սարսափելի գիշերը, երբ անձնական ու ընդհանուր աղետի մեջ մեզնից ոմանք նույնիսկ կարողացել են մտածել նաև նրանց՝ այդ պահի մենակության ու միլիոնավոր հայերի` նրանց ուղղված ատելության ծանրության մասին։Այսօր արդեն մեզ մեղադրում են գերի ընկնելու մեջ։ Մեզ ու սարերի գլխին անհասկանալի վիճակում գերի ընկնող մեր տղաներին։Փաշինյանը, որը դեռ չի պատասխանել ՀՀ քաղաքացիների գլխավոր հարցին՝ ինչու, ինչպես, արդեն մեզ, մեր տղաներին մեղադրում է գերեվարվելու մեջ։ Ինչպես ասում էր սովետահայ անեկդոտը՝ «դու կոֆե էլ կխմես»։Մինչև Սյունիքի մեկօրյա պատերազմը, մի խումբ տղաների՝ բացարձակ անհասկանալի պայմաններում գերեվարման տեսանյութը, որն ի դեպ, չիմացանք ինչով ավարտվեց, շատ անհասկանալի էր, որովհետև նույնիսկ միայն դպրոցում ռազմագիտություն սովորած ու կռիվ կինոներ տեսած մարդու համար պարզ է, որ ոտքով, ճեմելով մոտեցող թշնամու զինվորների հայտնվելը մեր հենակետերում, դիրքերում մեծ հարց է։ Պատասխան չստացավ, երևի, որովհետև հարցը չհնչեց։Շատ ապշած ՀՀ քաղաքացիների այդ հարցը հիմա ես հնչեցնում եմ՝ ինչու են հակառակորդի զինվորները հեռվից ճեմելով հասնում մեր դիրքերը։

Հոտը բերանից? Առավոտյան ձեզանից շատ մակաբույծներ դուրս կգան
Подробнее
Եվ եթե մեզ՝քեզ այդ բարձր աթոռին հասցրածներիս, բավարարի քո պատասխանը, նոր կխոսես գերի ընկնելու հանգամանքները պարզել տալու մասին, որովհետև, մեզ էլ դա է չափազանց շատ անհանգստացնում։Դուք պետք է պատասխանեք, ոչ թե հարց տաք։ Դուք դեռ ահագին ժամանակ միայն պատասխանող եք լինելու։ Դո՛ւք պետք է թույլ չտայիք, դո՛ւք պետք է անհնար դարձնեիք հայ զինվորների գերեվարվելը, հարց տվողը դուք չպետք է լինեք։Այդ օրը՝ Սյունիքի մեկօրյա պատերազմից մեկ օր առաջ, դիրքերում գերեվարվող (տեսանյութը կա) հայ տղաներից մեկը, ուղիղ կանգնած, նայելով մինչև քթանցքը զինված ադրբեջանցի զինվորականներին,- իսկ նրանք շատ էին,- շատ կտրուկ, շատ հստակ ասում է․ «Скажи своему, чтоб убрал камеру. Мы здесь не скот»։ Ես կուզեի մի պահ տեսնել մեր ամբողջ իշխանական վերնախավի մեջ՝ վարչապետի գլխավորությամբ, կլինե՞ր մեկը, որ այդ շատ երիտասարդ տղայի նման, այդ պայմաններում կարողանար պահանջ հնչեցնել 99,99 տոկոսով մահվան, իսկ 100 տոկոսով գերեվարության առաջ կանգնած։ Ա՞յդ գերի ընկնող տղայի արժանապատիվ կեցվածքն է կասկածի առնում Փաշինյանը։ Այդ գերի ընկնող ու այդ նախադասությունն արտասանած տղայի անուն ազգանունը կուզեի իմանալ, որովհետև նա Փաշինյանին «դուխ»-ի վարպետության դաս տվեց։Թե՞ Սյունիքի պատերազմական գործողությունների ժամանակ Աժ-ում նախապես գրված հայրենասիրական ցերեկույթի տեքստեր ասողներից որևէ մեկը կարող էր կանգնել հարյուրից ավելի զինված ադրբեջանցիների առաջ ու արդեն գերեվարված հստակ արտասանել․ «Скажи своему, чтоб убрал камеру. Мы здесь не скот»։Պարոն Արծրուն Հովհաննիսյանն իհարկե իրավունք ունի գրելու․ «Արժանապատիվ հայ զինվորական, ով գերի չհանձնվեց։ Փառք քեզ հայ տղամարդ», «Գերիներին բարի վերադարձ, իրենք բոլորի նման հայ են, Բայց սա հերոսության մասին է, իսկական հերոսության», «Զինվորականը գերադասել է մահանալ, բայց գերի չընկնել, ծաղրի չենթարկվել։ Իսկ գերիներին անփորձանք վերադարձ»՝ նկատի ունենալով գերեվարումից խուսափելու համար Սյունիքում իրեն պայթեցրած Գուրգեն Սարգսյանին։

ՀԱՅՍպանե՛ք ձեզ, տղանե՛ր, պայթեցրե՛ք ձեզ, ինքնասպան եղե՛ք, այդպես դուք հրաշալի եք նայվում ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ LUSINE HOVHANNISYAN 18 Նոյեմբեր, 2021 11:11 ՄԵԿՆԱԲԱՆԵԼՍյունիք, զինվորԼուսինե ՀովհաննիսյանСкажи своему, чтоб убрал камеру. Мы здесь не скот.Այս նախադասությունը իրավիճակի համար ուղղակի անհամատեղելի հատու, դեմ առ դեմ արտասանեց Սյունիքի պատերազմական գործողություններին նախորդած օրը գերեվարվող հայ զինվորը՝ ադրբեջանցի զինվորականին ուղղելով իր խոսքը ու նայելով ուղիղ երեսին։«Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ հետաքննենք։

ՀՀ զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Գուցե այստեղ ընդհանրապես սխալ ենք վարվել, նաև՝ էմոցիոնալ ֆոնի վրա։ Պետք է քննվի՝ ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում»,- ասում է Փաշինյանը ԱԺ -կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։Մեզնից ոմանք լռել են ամոթից, որովհետև կա մարդու պատասխանատավության բեռ։ Որովհետև, ի վերջո, մեր համառ ջանքերով էլ էր, որ բոլոր ոլորտներում պարտվելու համար եկած մարդկանց խումբը դարձավ երկրի իշխանություն։ Եվ ի տարբերություն շատերի, քչերը հիմնականում լռում են։ Այն դեպքում, երբ նոյեմբերի տասի սարսափելի գիշերը, երբ անձնական ու ընդհանուր աղետի մեջ մեզնից ոմանք նույնիսկ կարողացել են մտածել նաև նրանց՝ այդ պահի մենակության ու միլիոնավոր հայերի` նրանց ուղղված ատելության ծանրության մասին։Այսօր արդեն մեզ մեղադրում են գերի ընկնելու մեջ։ Մեզ ու սարերի գլխին անհասկանալի վիճակում գերի ընկնող մեր տղաներին։Փաշինյանը, որը դեռ չի պատասխանել ՀՀ քաղաքացիների գլխավոր հարցին՝ ինչու, ինչպես, արդեն մեզ, մեր տղաներին մեղադրում է գերեվարվելու մեջ։ Ինչպես ասում էր սովետահայ անեկդոտը՝ «դու կոֆե էլ կխմես»։

Մինչև Սյունիքի մեկօրյա պատերազմը, մի խումբ տղաների՝ բացարձակ անհասկանալի պայմաններում գերեվարման տեսանյութը, որն ի դեպ, չիմացանք ինչով ավարտվեց, շատ անհասկանալի էր, որովհետև նույնիսկ միայն դպրոցում ռազմագիտություն սովորած ու կռիվ կինոներ տեսած մարդու համար պարզ է, որ ոտքով, ճեմելով մոտեցող թշնամու զինվորների հայտնվելը մեր հենակետերում, դիրքերում մեծ հարց է։ Պատասխան չստացավ, երևի, որովհետև հարցը չհնչեց։Շատ ապշած ՀՀ քաղաքացիների այդ հարցը հիմա ես հնչեցնում եմ՝ ինչու են հակառակորդի զինվորները հեռվից ճեմելով հասնում մեր դիրքերը։ Եվ եթե մեզ՝քեզ այդ բարձր աթոռին հասցրածներիս, բավարարի քո պատասխանը, նոր կխոսես գերի ընկնելու հանգամանքները պարզել տալու մասին, որովհետև, մեզ էլ դա է չափազանց շատ անհանգստացնում։Դուք պետք է պատասխանեք, ոչ թե հարց տաք։ Դուք դեռ ահագին ժամանակ միայն պատասխանող եք լինելու։ Դո՛ւք պետք է թույլ չտայիք, դո՛ւք պետք է անհնար դարձնեիք հայ զինվորների գերեվարվելը, հարց տվողը դուք չպետք է լինեք։Այդ օրը՝ Սյունիքի մեկօրյա պատերազմից մեկ օր առաջ, դիրքերում գերեվարվող (տեսանյութը կա) հայ տղաներից մեկը, ուղիղ կանգնած, նայելով մինչև քթանցքը զինված ադրբեջանցի զինվորականներին,- իսկ նրանք շատ էին,- շատ կտրուկ, շատ հստակ ասում է․ «Скажи своему, чтоб убрал камеру. Мы здесь не скот»։ Ես կուզեի մի պահ տեսնել մեր ամբողջ իշխանական վերնախավի մեջ՝ վարչապետի գլխավորությամբ, կլինե՞ր մեկը, որ այդ շատ երիտասարդ տղայի նման, այդ պայմաններում կարողանար պահանջ հնչեցնել 99,99 տոկոսով մահվան, իսկ 100 տոկոսով գերեվարության առաջ կանգնած։ Ա՞յդ գերի ընկնող տղայի արժանապատիվ կեցվածքն է կասկածի առնում Փաշինյանը։ Այդ գերի ընկնող ու այդ նախադասությունն արտասանած տղայի անուն ազգանունը կուզեի իմանալ, որովհետև նա Փաշինյանին «դուխ»-ի վարպետության դաս տվեց։

Թե՞ Սյունիքի պատերազմական գործողությունների ժամանակ Աժ-ում նախապես գրված հայրենասիրական ցերեկույթի տեքստեր ասողներից որևէ մեկը կարող էր կանգնել հարյուրից ավելի զինված ադրբեջանցիների առաջ ու արդեն գերեվարված հստակ արտասանել․ «Скажи своему, чтоб убрал камеру. Мы здесь не скот»։Պարոն Արծրուն Հովհաննիսյանն իհարկե իրավունք ունի գրելու․ «Արժանապատիվ հայ զինվորական, ով գերի չհանձնվեց։ Փառք քեզ հայ տղամարդ», «Գերիներին բարի վերադարձ, իրենք բոլորի նման հայ են, Բայց սա հերոսության մասին է, իսկական հերոսության», «Զինվորականը գերադասել է մահանալ, բայց գերի չընկնել, ծաղրի չենթարկվել։ Իսկ գերիներին անփորձանք վերադարձ»՝ նկատի ունենալով գերեվարումից խուսափելու համար Սյունիքում իրեն պայթեցրած Գուրգեն Սարգսյանին։Իսկ Արծրուն Հովհաննիսյանը 2020-ի հոկտեմբերի 14-ին Հադրութի անկումից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բառացիորեն հետևյալն էր ասում․«Շատ հաճախ ադրբեջանցիները կիրառում են, էսպես ասեմ, տեղեկատվա-դիվերսիոն համատեղ օպերացիա, գնում են մերձռազմաճակատային մի հատ բնակավայր, մտնում-նկարվում, դրոշը դնում, հետո մերոնք արագ հակահարված են հասցնում կամ հրետակոծություն նույնիսկ սովորական հրետանին խփում է, նրանք փախնում են, հասկանո՞ւմ եք, փախնում են, բայց կարևորը ինչ ա, կարևորը, որ էդ նկարը դրոշով հայտնվեց ցանցում, Հայաստանում էլ ոչ ոք ինֆորմացիան չի փակել, միանգամից հայտնվում ա այստեղ, բայց, ասենք, որ նույնը բանը մենք անենք, նախ՝ նպատակահարմարություն չկա, էդպիսի բաները պրակտիկ, զինվորական նշանակություն չունեն ռեալ, դա գովազդային բան է, ինչի է դա իրանց պետք, պարզ չի՞ ինչի ա պետք՝ որովհետև իրական հաջողություններ չունեն, իրական, շոշափելի հաջողություններ չունեն, հավատացեք, հարգելիներս»։Եվ այս մարդը դառնում է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ։Ես տառացի սղագրեցի Արծրուն Հովհաննիսյանի արտասանած տեքստը, բայց չեմ կարող վերարտադրել այն բնական ոգևորությունը, պաթոսը, արմանք-զարմանքը, որը նա դնում էր իր բացառիկ և բացարձակ ստի մեջ։ Ի դեպ, սա շատ կարևոր է․ երբ պատերազմական գործողությունների մասին հաղորդագրություններում բազմաթիվ նպատակներով չեն հաղորդում իրական մանրամասները, այսքան հյութեղ, արմանք-զարմանքով, հարուստ դիմախաղով ու ժեստիկուլյացիայով չեն պատմում չեղելությունը՝ հակիրճ տալիս են հնարավոր տեղեկություն։Արծրուն Հովհաննիսյանի այս հարցազրույցի օրը Հադրութն արդեն ընկած էր։«Վելիկիյ Արծրուն, Սեմյոն Պեգով, պրյամո իզ ՖՈՒԶՈՒԼի»,- ինչպես կասեր մեր բարեկամ Սեմյոն Պեգովը։Շուշին ձեր թույլտվությամբ բաց թողնեմ։Պարոն վարչապետը «հըլը մի հատ հարց ա էդ ոնց են գերի ընկնում» խիստ պետական թեման անբռնազբոս շոշափելիս, ամենայն հավանականությամբ պատահաբար, բաց է թողնում գերի չընկած, ինքն իրեն պայթեցրած Գուրգեն Սարգսյանի վերջին կապ տալու ժամանակ ասած նախադասության կարևոր մասը․

«Պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ»։Համաձայն կլինեք, կարծում եմ, որ ո՛չ նրա համար, որ դուք իրենով հպարտանաք, դուք պարտավոր էիք այնպես անել, որ ինքը պատրոն ունենար դիրքերում։Ինչո՞ւ պատրոն չուներ պատերազմական վիճակում գտնվող Սյունիքի դիրքերի զինվորը։ Ինչո՞ւ ստիպված եղավ պայթեցնել իրեն։Սահմանվում է պետության և պատերազմի պարտության համաշխարհային պատմության մեջ մի բարձր, կարմիր՝ չջնջվող քիմիական մատիտով գծած նշաձող։Իսկ գերիների մասին հնչած երկու տեսակետներն այսօր հայ զինվորին մի իմիջիայլոց ուղերձ էր՝ սպանե՛ք ձեզ, տղանե՛ր, պայթեցրե՛ք ձեզ, ինքնասպան եղե՛ք, այդպես դուք հրաշալի եք նայվում։Իսկ գերիների ծանր, խոցելի, դժվար թեման լուրջ քննարման դնելու դեպքում, բացի այն, որ տասնյակներով գերության մեջ հայտնվող զինվորների համար պատասխանատուն դուք եք, ձեզ հարց տվե՞լ եք՝ հինգ տարվա ընթացքում գենոֆոնդ չի փոխվում, նույն հայ տղաներն են, որոնք ինքնամոռաց կռվել են սոսկալի պատերազմում և, բնականաբար, հանուն Սերժ Սարգսյանի չեն կռվել, ինչպե՞ս պատահեց, որ 2016-ին տասնյակներով գերի չընկան, իսկ Սյունիքում ընկնում են։Բարդ թեմաներ են՝ վերլուծության կարիքով, խուսափե՛ք՝ գնա։Իսկ մենք, հավանաբար, դատապարտվելու ենք աղետի վկան լինելու հոդվածով։

Оставьте комментарий