Թշնամին փորձում է երկու խնդիր լուծել. Գեներալ Սամվել Բաբայանը իրավիճակի լուծման բանալին է ցույց տալիս

Լայնամաշտամբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ այս պահին չեմ տեսնում: Թշնամին պրովակացիոն քայլերով փորձում է երկու խնդիր լուծել` հասնել «միջանցք» կոչվածին եւ պարտադրել խաղաղության պայմանագիր տարածքային ամբողջականություն ճանաչելով:

Այս երկու խնդիրներն է ուզում լուծել թշնամին»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը, ասաց ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, հավելելով.-Ես կառաջարկեի, որ մեր

Պաշտպանության նախարարությունը եւ Գլխավոր շտաբը իրոք լուրջ մասնագիտական վերլուծություն անեն, եթե չգիտեն, թե ինչ է պետք անել, թող դիմեն, մենք պատրաստ ենք հանուն մեր պետականության կանգնել մեր երկրի կողքին :

Թե չէ այս պահին մեր Գլխավոր Շտաբը խնդիրները լուծելու փոխարեն խնդիրներ են ստեղծում:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Оставьте комментарий