Իրավիճակը մնում է ծայրահեղ լարված, զոհերի թիվը՝հասել է 30-ի , իսկ վիրավորներինը՝ 50․․․․Թարմացվող

Ինչպես հայտնի է, այսօր ադրբեջանական զորքերը հարձակում են գործել ՀՀ սուվերեն տարածքի վրա եւ ոչ պաշտոնական տվյալներով հայկական կողմն ունի տարածքային ահռելի կորուստ, ինչպես նաեւ զոհեր ու գերիներ։

Քիչ առաջ տեղեկացանք, որ ռուսական խաղաղապահ զորքերը եւ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը անջատել են Հայաստանի տարածքում օգտագործվող իրենց անձնական հեռախոսահամարները եւ անցել են հատուկ մարտական կարգավիճակի, որի պայմաններում օգտագործում են միայն ռուսական հատուկ կապի միջոցներ։ Սա նշանակում է, որ նրանք տեղակայվելու են հայկական սահմանի այն հատվածներում, որտեղ մի քանի ժամ է տեղի են ունենում ռազմական ակտիվ գործողություններ, եւ ինչպես արդեն նշեցինք ունենք տարածքային զգալի կորուստներ։

Սակայն մեզ ասացին, որ սա չի նշանակում, թե ռուսական հատուկ զորքը պատրատվում է վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ամենայն հավանականությամբ նրանք կտեղակայվեն այն հատվածում, որտեղ այս պահին շփման գիծն է։ Տեղեկացանք նաեւ, որ Երեւանից շտապ Սյունիք է տեղափոխվել նաեւ հայկական խաղաղապահ գունդը։ Սահմանից նաեւ տեղեկություններ ենք ստանում, որ գերիների թիվը այս պահին հասել է 11-ի, հաղորդվել էր 6-ի մասին, զոհերի թիվը՝ 30, իսկ վիրավորներինը՝ 50։

Оставьте комментарий