Ինչ վիճակ է Սեւ լճի մոտ։ ՊՆ հայտարարություն է տարածել 60 զինվորականների շրջափկման վերաբերյալ

Ինչ վիճակ է Սեւ լճի մոտ։ ՊՆ հայտարարություն է տարածել 60 զինվորականների շրջափկման վերաբերյալ

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներ ակտիվորեն տարածում են մի տեղեկություն։ Նրանք հայտնում են ,որ Սյունիքի մարզում Սեւ լճի մոտ ծեծկռտուք է եղել հայ եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ։ Տեղեկացնում են որ ավելի քան 60 հայեր շրջափակման մեջ են ։

Արմենպրեսը այս տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն բաժնի հետ։ Բաժնից տեղեկացնում են,որ այդ տարածված տեղեկությունը բացարձակ սուտ է։

Նախարարությունը հայտնում է, որ անհանգստանալու կարիք չկա։ Իրադրությունը կայուն է եւ գտնվում է հայկական կողմի վերահսկողության ներքո ։

Оставьте комментарий