Կարգին Հայկոյի նախընտրական խոստումներն իրականացնում է Փաշինյանը․ Կառավարությունը 25մլն դոլարով 100 ավտոբուս կգնի Երևանի համար

Կառավարությունը տալիս է Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխման և արդիականացման ծրագրի մեկնարկը։

ՀՀ կառավարություն-ՎԶԵԲ պայմանավորվածության շրջանակում ՎԶԵԲ-ը Հայաստանին տրամադրելու է 25 միլիոն եվրո գումար, որից 20 միլիոն եվրոն վարկի, իսկ 5 միլիոնն էլ՝ դրամաշնորհի տեսքով։ Այդ գումարով ՀՀ կառավարությունը Երևանի համար գնելու է 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ, որոնք ցածրահասակ են և հարմար քաղաքացիների համար։

Սա, ըստ էության, Կառավարության հերթական աջակցությունն է Երևան համայնքին, որի շնորհիվ մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն կունենան երթևեկել արժանապատիվ և մարդկային պայմաններում։ Ճիշտ է՝ միայն 100 ավտոբուսի ձեռքբերմամբ մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրները չեն լուծվում, քանի որ ամբողջ ցանցի արդիականացման համար դեռևս շուրջ 700 ավտոբուսի անհրաժեշտություն կա, բայց սա կարելի է համարել մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի բարեփոխման և արդիականացման մեկնարկի սկիզբը, որի հետագա շարունակության համար պետք է ներդրվեն այլ մեխանիզմներ և ներգրավվեն ներդրումներ, որպեսզի նոր վարկեր վերցնելու անհրաժեշտություն այլևս չլինի։

Կարող ենք արձանագրել, որ իշխանությունը՝ հանձինս ՀՀ կառավարության, այս քայլով ի կատար է ածում Հայկ Մարությանի տված նախընտրական խոստումներից հերթականը՝ հանձն առնելով մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի արդիականացման բարդ գործընթացի իրականացումը։

Սկզբնաղբյուր՝ http://live87today.com/archives/10416

Оставьте комментарий