Քիչ առաջ Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն արեց

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այլևս գրեթե ամեն օր քովիդով վարակման թիվը հատում է երկու հազարի սահմանը։

Նախօրեին 42 մ ահ։

Չէ, իհարկե, ամեն մարդ ինքն է ընտրում՝ պատվաստվե՞լ, թե՝ ոչ, ապրե՞լ, թե՝ ոչ, ինքնասպա՞ն լինել, թե՝ ոչ, դառնալ քո հարազատի վարակի ու մահվան պատճա՞ռը, թե՝ ոչ։

Ինձ դժվար, գրեթե անհնար է ինչ-որ բանում համոզելը, եթե ես այդպես չեմ մտածում, ինչ-որ բան պարտադրելը, ինչ-որ մեկի լոբբինգն անելու մեջ մեղադրելը։

Ես հասկանում եմ, որ պատվաստվելը, այո, նաև ռիսկ է։

Բայց ես գիտեմ, որ ես պատասխանատու եմ իմ հարազատների ու սիրելի մարդկանց կյանքի համար, ովքեր կարող են պարզապես մահանալ, եթե չունեն ամուր իմունային համակարգ։

Հունիսին պատվաստանյութի երկրորդ դոզան ստանալուց հետո օգոստոսի վերջին ես հիվանդացա քովիդով։ Բայց` թոքերի զրո ախտահարում ու թեթև ընթացք։

Հնարավո՞ր են պատվաստումից հետո վարակի և մահվան դեպքեր։ Այո, հնարավոր են։

Սակայն կա հստակ վիճակագրություն՝ մահերի 99.9 տոկոսը չպատվաստվածներն են։

Ինչո՞ւ որոշեցի խոսել այս մասին։

Շատ պարզ։ Քովիդը Հայաստանում այլևս անկառավարելի չափերի է հասնում՝ հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը սպառված է անգամ հեռավոր մարզերում, (չնայած պարզ չի, թե ինչ եղան մարզահամերգային համալիրի

Սկզբնաղբյուր՝ https://timearmenia.com/archives/12077

Оставьте комментарий