Վիրավոր ունենք․ Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի արևմտյան հատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է

հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

հղումը ՝ https://www.shantnews.am/news/view/986868.html

Оставьте комментарий