Արցшխից հшղորդшգրություն են տшրшծել․․․տուժել է 11 քաղաքացի․․ինչ է պшտшհել․․․

Արցшխից հшղորդшգրություն են տшրшծել․ ինչ է պшտшհել․
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները․

2021 թվականի օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում արձանագրվել է 1341 զանգ, որից՝ 53-ը տեխնածին, 55-ը՝ սոցիալ-կենցաղային բնույթի, 39-ը՝ արտակարգ պատահարների վերաբերյալ կանչեր են: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Հրդեհավտանգ շրջանը շարունակվում է: Հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում առաջիկայում եւս ջերմաստիճանի նահանջ չի կանխատեսվում՝ Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար:


Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 39 ելք: Ստեփանակերտում գրանցվել է 13, Մարտակերտի շրջանում՝ 1, Մարտունու շրջանում՝ 10, իսկ Ասկերանի շրջանում՝ 12 դեպք: Հրդեհի մասին կանչեր են գրանցվել Շուշիի շրջանի անտառածածկ գոտում եւ Քաշաթաղի շրջանում:

Յոթ օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների մասին 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 3 կանչ: Տուժել է 11 քաղաքացի: Փրկարարները՝ ոստիկանության ծառայողների եւ շտաբ բժշկական օգնության բժիշկների օգնությամբ վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություններ: ՃՏՊ դեպքերից մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:

Սկզբնաղբյուր՝ https://iriniti.ru/%d5%a1%d6%80%d6%81%d1%88%d5%ad%d5%ab%d6%81-%d5%b0%d1%88%d5%b2%d5%b8%d6%80%d5%a4%d1%88%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a5%d5%b6-%d5%bf%d1%88%d6%80%d1%88%d5%ae%d5%a5%d5%ac/

Оставьте комментарий