Իշխան Սաղաթելյանը Հանդեu Եկավ Հայտարարnւթյամբ․ «Ալիևին Զգnւշացնում Ենք՝ Հայ Ժողովուրդը Չի՛ Հանդnւրժել և Չի՛ Հանդnւրժելու ևս Մեկ Կապիտnւլյացիա»․

Սիրելի’ հայրենակիցներ

Թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուց հետո հայ ժողովրդի նկատմամբ սանձազերծել է հերթական հանցագործությունը՝ փակելով կենսական նշանակության ճանապարհները՝ Հայաստանի հարավում ստեղծելով հումանիտար ճգնաժամ։

Հայաստանի Հանրապետության իշխանությունների պարտվողական քաղաքականությունը, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, բայց իրականում նոր կապիտուլյացիայի գնալու ցանկությունը, ինչպես նաև խաղաղության միակողմանի քարոզը մեզ կանգնեցրել են հերթական դժբախտության շեմին։

Գործադիր իշխանությունն՝ իր ղեկավարով հանդերձ, շարունակում է չհասկանալ, որ տարածաշրջանային խաղաղության հաստատումը ենթադրում է երկկողմանի կամք ու ցանկություն, ինչն ադրբեջանական կողմում իսպառ բացակայում է։

Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների պայմաններում ի պաշտոնե Հայաստանի շահերի պաշտպանությանը կոչված անձը Սյունիքի հայկական տարածքները խայտառակ կերպով կոչում է ադրբեջանական անվանումներով՝ տուրք տալով Ալիևի ցինիկ պահանջներին։

Սիրելի’ հայրենակիցներ, ինչպես պնդում էինք նախընթաց ամիսներին՝ մեր երկիրը վտանգի տակ է, ճգնաժամը՝ չհաղթահարված։

Փաստ է, որ գործող իշխանությունը ոչ ցանկություն, ոչ էլ, առավել ևս, կարողություն ունի համախմբելու մեր հասարակությունը և պաշտպանելու մեր ժողովրդին ու պետականությունը։

Ավելին Այստեղից

Оставьте комментарий