Մառախուղի պատճառով լեյտենանտը հայտնվել է թշնամու մոտ․․․սակայն թշնամին հերքում է․․․ՊՆ մանրամասներ է հայտնում

Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց

վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։

Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։

Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։

Սկզբնաղբյուր՝ https://armbloginfo.ru/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a7-%d5%a1%d5%be%d5%a1%d5%a3-%d5%ac%d5%a5%d5%b5%d5%bf%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%a4%d6%80/

Оставьте комментарий