Պրոֆեսիոնալ բանակի ձևավորումը տեսնում ենք նաև կանանց ակտիվ ներգրավման միջոցով։Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ուզում եմ կարևոր հանգամանք նշել , որը մեր շեշտադրումներից մեկն է լինելու կանանց ներգրավումը բանակnւմ:

Բնակչության կեսից ավելին կանայք են, բայց հաշվի առնելով հայկական մշակութային և աշխարհընկալման մոտեցումները, կանանց մասնակցությունը անվտանգության հարցերում հնարավորինս նվազ է։
Մենք ուզում ենք փոխել այս մոտեցումը և հնարավորինս շատ կանանց ներգրավել անվտանգության հարցերի որոշման գործընթացում և նաև պաշտպանության հարցերում:

Մենք նաև հավելյալ որոշումներ ունենք , որոնց մասին մոտ ապագայում հնարավորություն կունենանք խոսելու , պրոֆեսիոնալ բանակը տեսնում ենք նաև ակտիվ կանանց ներգրավման միջոցով:», -ասել է Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով, կառավարության ծրագրում նախատեսվող Զինված ուժերի բարեփոխումների շեշտադրումներից մեկն է, որ կանայք ակտիվորեն ներգրավվեն երկրի պաշտպանության գործին։
Սկզբնաղբյուր՝ https://news414media.com/archives/2900