Գնացել եմ «դոմիկ», որ անձամբ սպանեմ ինքնասիրությունս վիրավորողին․․․սակայն 3 զինվորը պատահեցին․․․

Երեկվшնից հшմшցшնցпւմ տшրшտեսшկ տեղեկпւթյпւններ են տшրшծվпւմ 3 զինվпրների սպшնпւթյան հետ կшպվшծ․

ArmLur.am-ին հայտնի է դարձել Սյունիքի զորամասերից մեկում երեք ժամկետային զինծառայողների սպանության պատճառը:

Մեզ հասած լուրերի համաձայն՝ երեք զինվորների սպանության կասկածանքով ձերբակալված ժամկետային զինծատայող Ա.Հ-ն նախնական տեղեկություններով իրավապահներին հայտնել է, որ զորամասում մի զինվորի գումար է պարտք եղել,

ինչի համար իր ինքնասիրությունը ոտնահարել են: Ըստ զինվորի՝ այդ պարտքի ու ինքնասիրությանը դիպչելու դեպքից տեղյակ են եղել այդտեղ գտնվող երեք ժամկետային զինծառայողներ: Արդյունքում օգոստոսի 19-ի գիշերը ինքը գնացել է «դոմիկ», որ սպանի անձամբ այն զինվորին, որին պարտք է եղել ու իր ինքնասիրությունն է վիրավորել, սակայն նա այնտեղ չի եղել, ու սպանել է այդ երեք զինվորին , դուրս եկել դոմիկից՝ ասելով, թե դիվերսիա է եղել: Դատելով իրավիճակից իրավապահները վերոնշյալ դեպքով այլ անձի եւս կձերբակալեն: Ասել է թե’ կձերբակալվի պարտքի դիմաց զինվորի ինքանսիրությանը կպած անձը:

Սկզբնաղբյուր՝ https://iriniti.ru/%d5%a1%d5%bc%d1%88%d5%b6%d6%81-%d1%88%d6%80%d6%81%d0%bf%d6%82%d5%b6%d6%84-%d5%b9%d5%a5%d6%84-%d5%af%d1%88%d6%80%d5%b8%d5%b2-%d5%af%d1%88%d6%80%d5%a4%d1%88%d5%ac%e2%80%a4-3-%d5%a6%d5%ab%d5%b6%d5%be/

Оставьте комментарий