Հարկավոր է իմանալ․․․Ովքեր Ենթակա Չեն Պարտադիր Զինվորական Ծառայության Զորակոչի․ ՊՆ Հայտարարություն

ՊՆ-ից հայտնում են․ 1) Պարտադիր զինվորական ծառայության ենթակա չէ այն քաղաքացին, որը նախկինում դատապարտվել է ազատազրկման`

ծանր կամ առանձնապես ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորությամբ կատարած հան ցագործության համար և ազատազրկման ձևով պատ իժ է կրել երեք տարուց ոչ պակաս ժամկետով, կամ դատարանի՝

օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 139-րդ կամ 142-րդ կամ 266-րդ կամ 272-րդ կամ 327.2-րդ կամ 327.3-րդ կամ 327.5-րդ կամ 362-րդ հոդվածով կամ 363-րդ հոդվածի 2-րդ և (կամ)

3-րդ մասերով նախատեսված արարքներ կատարելու համար:

2) Հայտարարված զորակոչի ժամանակ պարտադիր զինվորական ծառայության չի կարող զորակոչվել այն անձը, որը պատի ժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քր եական հետապնդում,

բացառությամբ քաղաքացու նկատմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության:

Սկզբնաղբյուր՝ https://news414media.com/archives/2151

Оставьте комментарий