Եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ նոր որոշումը.․․․լավ շանս․․․շտապեք Հայեր ջան․․․ Պարզաբանումներ ՀՀ ֆինանսների նախարարությունից

ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք հաստատվել են օգոստոսի 12-ին տեղի ունեցած կառավարության նիստում, հետադարձ ուժ չունեն: Սա նշանակում է, որ նախագծի ընդունմամբ չի դադարեցվի եկամտային հարկի վերադարձն այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև այս նախագծով սահմանվող վերջնաժամկետները։

Այսինքն՝ շահառուները, ովքեր օգտվում են այս արտոնությունից և ստանում են եկամտային հարկի գումար­ները, շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային hարկի գումարները այնպես, ինչպես ստանում էին մինչ այժմ։

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների նախագծով մասնավորապես, առա­ջարկ­վում է սահ­մանել, որ եկամտային հարկի վերադարձման համա­կարգը կիրառելի չէ՝ ա․ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առա­ջին գոտում, բ․ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով,

եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում, գ․ 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երրորդ գոտում, դ․ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում։

Բացի այդ, նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ այս սահ­մա­նա­փա­կումները կիրառվելու են 2022 թվականի հունվարի 1-ից հետո կայացված որոշումներով ստաց­ված շինարարության թույլ­տվու­­թյունների հիման վրա կառուցվող անհատական բնակելի տների և բազ­մա­բնա­կա­րան բնակելի շենքերի բնակարանների մասով։

Սկզբնաղբյուր՝ https://armbloginfo.ru/%d5%b8%d6%82%d5%b4-%d5%be%d6%80%d5%a1-%d5%af%d5%a1%d5%a6%d5%a4%d5%ab-%d5%a5%d5%af%d5%a1%d5%b4%d5%bf%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d6%80%d5%af%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80/

Оставьте комментарий