Ժամանակն Է Ծնկի Բերել Թուրքական Ռեժիմը Կրակի Միջոցով, Քանի Դեռ Նա Չի Սովորել Հասկանալ Այլ Լեզու. Քրդական Կազմակերպություն

Թուրքիայում քրդական «Կրակի երեխաներ» կազմակերպությունն ստանձնել է այդ երկրի տարածքում օրեր շարունակ տարածվող անտառային հրդեհների պատասխանատվությունը: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է «Կրակի երեխաներ» կազմակերպություն Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ստորաբաժանումն է, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակեպություն։

«Կրակի երեխաներ» կազմակերպությունը մասնավորապես նշել է. «Ժամանակն է ծնկի բերել թուրքական ռեժիմը կրակի միջոցով, քանի դեռ նա չի սովորել հասկանալ այլ լեզու»։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ «Կրակի երեխաներ» կազմակերպությունը Թուրքիայի տարածքում պարբերաբար անտառային հրդեհներ է կազմակերպում դեռևս 1990-ականներից։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է PERSONA-ն,վերջին երկու օրվա ընթացքում անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի 23 տարբեր նահանգներում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տուժած յոթ նահանգները հայտարարվել են աղետի գոտիներ, որոնք ազդում են ընդհանուր կյանքի վրա։

Սկզբնաղբյուր՝ https://news414media.com/archives/1554

Оставьте комментарий