Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից

կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ,

ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։

Հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։

Հայկական կողմից տուժածներ չկան։
Սկզբնաղբյուր՝ https://mil.am/hy/news/9756